Սիթին հետաքրքրված է մի շարք աստղերի ծառայություններով
«Մանչեսթեր Սիթին» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լրջորեն ամրապնդել կազմը:
«Քաղաքաբնակներն» արդեն երկու տրանսֆեր ավարտին են հասցրել։ Նրանք 43․5 մլն եվրոյի դիմաց «Բորնմութից» ձեռք բերեցին կենտրոնական/ձախ պաշտպան Նաթան Ակեին, իսկ «Վալենսիայի» 20-ամյա աջ վինգեր Ֆերրան Տորեսի տրանսֆերն արժեցավ մոտ 23 մլն եվրո։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, մանկունյական ակումբը, բացի այդ տրանսֆերներից, մտադիր է իրականցնել ևս 5 ձեռքբերում։ «Սիթին» ցանկանում է բոլոր տրանսֆերներն իրականացնել մինչև սեպտեմբերի 12-ը, երբ կմեկնարկի նոր մրցաշրջանը, սակայն տրանսֆերային պատուհանը բաց է լինելու մինչ հոկտեմբերի 5-ը։
«Սիթիի» հիմնական նպատակը պաշտպանության ուժեղացումն է։ Ակումբը ցանկանում է ձեռք բերել ձախ պաշտպան, ինչպես նաև նվազագույնը ևս մեկ կենտրոնական պաշտպան։ Ամենահավանական տարբերակը «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին է, սակայն այդ հարցում «քաղաքաբնակները» համաձայնության հասնելուց շատ հեռու են։
Բացի դրանից, մանկունյական ակումբը ցանկանում է երկարաժամկետ փոխարինողներ գնտնել Դավիդ Սիլվայի և Սերխիո Ագուերոյի համար։ Սիլվան արդեն հեռացել է «Սիթիից», իսկ Ագուերոյի ապագան էլ դեռևս մշուշոտ է։
Ըստ «Սիթիի»՝ Սերխիո Ագուերոյին փոխարինելու ամենահարմար թեկնածուն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն է։ Մանկունյական ակումբը սկսել է հետարքրքվել նաև «Ատլետիկո Մադրիդի» կիսապաշտպան Ժոաո Ֆելիշի ծառաություններով։
Հավելենք, որ ըստ աղբյուրի, Պեպ Գվարդիոլան նոր տրանսֆերների համար ստանալու է մոտ 300 մլն եվրո գումար։
# Ատլետիկո Մադրիդ, Բորնմութ, Դավիդ Սիլվա, Ժոաո Ֆելիշ, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կալիդու Կուլիբալի, Մանչեսթեր-Սիթի, Նաթան Ակե, Նապոլի, Սերխիո-Ագուերո, Վալենսիա, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես