Սիթիին կարող են զրկել 2013/14 մրցաշրջանի չեմպիոնությունից
Վերջին օրերին ֆուտբոլային աշխարհի թոփ թեման անշուշտ Մանչեսթեր Սիթիի շուրջ ստեղծված իրավիճակն է։
Ֆինանսական ֆեյր փլեյի խախտումների պատճառով նախ քաղաքաբնակներին ՈՒԵՖԱ-ն պատժեց՝ առաջիկա 2 տարում արգելելով մասնակցել եվրագավաթներին, հետո լուրեր տարածվեցին, որ Սիթիին այս մրցաշրջանում կարող են զրկել մի քանի միավորից, այնուհետև խոսք գնաց, Սիթիին՝ 3-րդ դիվիզիոն տեղափոխելու մասին։
Հիմա էլ Daili Mail-ի հաղորդմամբ Մանչեսթեր Սիթիին սպառնում է՝ 2013-14 թթ․-ի մրցաշրջանում նվաճած չեմպիոնական տիտղոսից զրկում։ Ըստ հեղինակավոր լրատվամիջոցի՝ Անգլիայի պրեմյեր լիգան կսկսի իր սեփական հետաքննությունը՝ ուղղված Սիթիի ֆինանսական հաշվետվություններին։ Հետաքննության ընթացքում Անգլիայի առաջնության ղեկավարները կարող են խորանալ ընդհուպ մինչև 2012 թ․-ը և եթե որևէ խախտումներ գտնեն, կարող են հետին ամսաթվով միավորներ հանել Սիթիից տվյալ մրցաշրջանում։ Եվ եթե դա կատարվի, ապա հիշեցնենք, որ 2013-14 մրցաշրջանում Պելեգրինիի Սիթին առաջ անցավ Լիվերպուլից 2 միավորով։
Առայժմ պարզ չէ, արդյոք հետաքննությունը կհասնի 2011/12 մրցաշրջանին, երբ Սիթին նվաճեց տիտղոսը միայն գնդակների տարբերությամբ։
# Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիա, Մանչեսթեր-Սիթի, Պելլեգրինի, Պրեմիեր-լիգա