Սիթիի ֆուտբոլիստն ավազակային հարձակման է ենթարկվել` դեմքի հատվածում ստանալով վնասվածք📸
«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելուն դեկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ավազակային հարձակման է ենթարկվել` Instagram-ի իր էջի stories բաժնում կատարելով հետևյալ գրառումը.
«Ցավոք, այսօր ինձ վրա 4 վախկոտներ էին հարձակվել, ովքեր ինձ ցավ պատճառեցին և փորձում էին վնասել ընտանիքիս։
Նրանք գողացել են բոլոր թանկարժեք զարդերս և դեմքս թողել են այս վիճակում։ Չգիտեմ` ինչպե՞ս կարելի է լինել այսքան ստոր։
Ամենակարևորն ինձ համար ընտանիքս է։ Բարեբախտամար, նրանց հետ ամեն ինչ կարգին է։
Իմ կյանքում այսքան խոչընդոտներից հետո սա ևս կհաղթահարեմ»,- գրել է պորտուգալացի ֆուտբոլիստը` գրառմանը կցելով նաև լուսանկար, որտեղ երևում է, որ նրա ձախ հոնքի հատվածը վնասված է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոաո Կանսելու, Մանչեսթեր-Սիթի