Սիթիի ֆուտբոլիստը Գվարդիոլային խնդրել է իրեն բաց թողնի Բարսելոնա
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ֆերրան Տորեսը, հնարավոր է, կարիերան շուրանկի «Բարսելոնայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, իսպանացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային խնդրել է իրեն բաց թողնել կատալոնական ակումբ։
Գվարդիոլան չի մերժել 21-ամյա հարձակվողին, սակայն ցանկանում է նրան բաց թողնել միայն այն դեպքում, եթե երկու ակումբները համաձայնության հասնեն տրանսֆերի ֆինանսական հարցի շուրջ։
Հաղորդվում է` Տորեսը շնորհակալ է Գվարդիոլային իր ֆուտբոլային որակների զարգացման համար, սակայն իսպանացի հարձակվողը չի կարող հրաժարվել «բլաուգրանասի» շարքերը համալրելու հնարավորությունից։
Նշենք, որ Ֆերրան Տորեսը «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2020 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով անցկացրել է 43 հանդիպում` դառնալով 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, տրանսֆերներ, Ֆերրան Տոռես