Սերխիո Ռամոսը ոչ սպորտային պահվածքի պատճառով կարմիր քարտ է ստացել 🎥

Սերխիո Ռամոսը ոչ սպորտային պահվածքի պատճառով կարմիր քարտ է ստացել 🎥

17/03/2025 - 11:38

Մեքսիկայի առաջնության 12-րդ տուրում «Մոնտերեյը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Պումասին»։

«Մոնտերեյի» մեկնարկային կազմում էր նաև «Ռեալի», ՊՍԺ-ի, «Սևիլիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան, լեգենդար Սերխիո Ռամոսը, որը, սակայն, 90+1-րդ րոպեին ոչ սպորտային պահվածքի պատճառով կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից։

Հիշեցնենք, որ 38-ամյա Ռամոսը վերջերս է 1 տարվա պայմանագիր կնքել «Մոնտերեյի» հետ։

Նշենք, որ «Մոնտերեյի» կազմում «Պումասի» դեմ հիասքանչ հանդիպում է անցկացրել մեկ այլ անվանի ֆուտբոլիստ, «Բետիսի», «Ռեալ Մադրիդի», «Ռեալ Սոսիեդադի», «Վալենսիայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Սերխիո Կանալեսը, որը մեկ գոլ է խփել ու երկու ասիստ կատարել և օգնել աչքի ընկնեն Իկեր Ֆիբրեսին ու Խերման Բերտերամեին։

Մարտին Դեմիչելիսի գլխավորած թիմը 19 միավորով բարձրացել է 8-րդ տեղ, իսկ «Պումասը» 14 միավորով 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023