Մբապե՞, թե՞ Հալանդ․ Ռամոսը հայտնել է իր կարծիքը
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է ՊՍԺ-ի և Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստների՝ Կիլիան Մբապեի և Էրլինգ Հալանդի՝ «սերուցքայինների» կազմ հավանական տեղափոխության մասին․
«Ես կցանկանայի, որ նրանք երկուսն էլ տեղափոխվեին «Ռեալ», սակայն եթե պետք է ընտրություն կատարել երկուսի միջև, ապա այս պահին ավելի հեշտ է Հալանդի տրանսֆերն իրականացնել։ Մբապեի հետ կապված խնդրի ֆինանսական մասն ավելի բարդ է։
Հալանդի տրանսֆերը շատ լավ քայլ կլիներ «Ռեալի» կողմից, քանի որ նա գոլեր խփելու և տիտղոսներ նվաճելու քաղց ունի։ Նրա ֆիզիկական տվյալներն ու արագությունը․․․․ Հալանդի հետ ավելի հեշտ կլինի համաձայնության հասնել»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ևս խոսել է Հալանդին կատալոնական ակումբում տեսնելու իր ցանկության մասին։
Ընթացիկ մրցաշրջանում «Բորուսիայի» կազմում Հալանդը, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 արդյունավետ փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Լա լիգա, Լիգա-1, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ