Սերխիո Ռամոսը կրկնել է Խոակինի պատմական ռեկորդը
Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Գրանադային»։
Անդալաուսական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սերխիո Ռամոսը, ով 49-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։
Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 37-ամյա ֆուտբոլիստը 21-րդ դարում Լա լիգայի շրջանակում գոլի հեղինակ է դառնում արդեն 18-րդ մրցաշրջանում։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռամոսը կրկնել է «Բետիսի», «Մալագայի» և «Վալենսիայի» նախկին կիսապաշտպան Խոակինի պատմական ռեկորդը, ով նույնպես Պրեմիերայի շրջանակում 21-րդ դարում գոլ է խփել 18 մրցաշրջանում։
Հավելենք, որ Ռամոսը կարող է գերազանցել այդ ռեկորդը, եթե հաջորդ մրցաշրջանում նույնպես դառնա գոլի հեղինակ, քանի որ Խոակինը 2023 թ. ամռանը խաղակոշիկները կախեց մեխից` ավարտելով կարիերան։
Նշենք, որ Սերխիո Ռամոսը Լա լիգայի շրջանակում անցկացրել է 516 հանդիպում` դառնալով 75 գոլի և 30 գոլային փոխանցման հեղինակ։
Խոակինը ներքին առաջնությունում անցկացրած 622 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 78 անգամ, ևս 68 անգամ էլ օգնել է աչքի ընկնել իր թիմակիցներին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խոակին Սանչես, Սերխիո-Ռամոս, Սևիլիա