Սերժինիո Դեստի հիասքանչ գոլը Կոստա Ռիկայի հավաքականի դարպասը🎥
Աշխարհի 2022 թ. առաջնության Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի գոտու որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակում ԱՄՆ հավաքականը սեփական հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տոնել Կոստա Ռիկայի ընտրանու նկատմամբ։
Հանդիպման 25-րդ րոպեին ամերիկացիների կազմից աչքի է ընկել «Բարսելոնայի» եզրային պաշտպան Սերժինիո Դեստը` մրցակցի տուգանային հրապարակի մատույցներից ձախ ոտքի հարվածով գրավելով դարպասի վերին հեռավոր անկյունը։
Հավելենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հավաքականը, ԿՈՆԿԱԿԱՖ-ի որակավորման փուլի շրջանակում անցկացրած 6 խաղից հետո, վաստակել է 11 միավոր և 8 հավաքականների միջև պայքարում զբազեցնում է 2-րդ հորիզոնականը։
Կոստա Ռիկան, 6 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, ԱՄՆ հավաքական, Բարսելոնա, ԿՈՆԿԱԿԱՖ, Սերժինիո Դեստ