Սերգեյ Ջանջոյան․ «Հները վերադառնում են՝ ամենավերևինի մակարդակով»
«Առաջին հայական ճակատ» երկրպագուների հիմնադիր Սերգեյ Ջանջոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի և Գործադիր կոմիտեի առաջիկա ընտրություններին։
«Երբ թվում ա բան չի մնացել ֆուտբոլի մեջ տեսնելու ու ամեն ինչ տեսել ես, բացահայտում ես ֆուտբոլաքաղաքային պոռնկություն երևույթը․ Վանեցյանի ու գործկոմի հրաժարականի գործընթացը նախաձեռնելուց հետո, մենք գիտակցում էինք հնարավոր քաոսային հետևանքները, բայց ցավոք հակառակ պարագայում երևույթը անդառնալի էր լինելու։ Ինքս ամբողջ կյանքիս ընթացքում չեմ զբաղվել քաղաքականությամբ, չեմ եղել որևէ քաղաքական ուժի մեջ, եղել եմ միայն ըմբոստ սոցիալական շարժումներում, որտեղ մտածել եմ ամեն ինչ մաքուր ա ու երկրի լավի, որևէ ոլորտի լավի համարա պայքարը։ Էդա պատճառը, որ սկսել ենք, բայց շիվարած ենք քաղաքական պոռնկությամբ ֆուտբոլի մեջ ու մտածում ես արդյոք արժի խառնվել, քանի որ խառնվելուց հետդարձ չկա։ Բայց ոնց ասում են դու չես զբաղվում քաղաքականությամբ քաղաքականություննա զբաղվում քեզնով։
Եվ այսպես՝ հները վերադառնում են, ամենավերևինի մակարդակով, ում հետ պատերազմեցինք ուղիղ 3 տարի՝ մինչև գահավիժում։ Վերադառնում են մերժված Ազատիչի դաբրոյով՝ ամեն հնարավոր ձևերով հետ վերադարձնել ՀՖՖ-ն, որն առանցքային հանրային լայն մթնոլորտ ապահովող սուբյեկտա ու հավասարա մոտ 3 նախարարության։ Հները վերադառնում են լավ պատրաստված, մեծ ֆինանսական, մեդիա ու ֆուտբոլային մարդկանց ռեսուրսով։ Որպես առաջնահերթություն պետք է ընտրվեր ՖԱՖ-ին սևացնելը՝ գիտակցելով ՖԱՖ-ի կողմից բոլոր վտանգներն իրանց համար ու դերը հայկական ֆուտբոլում։
Դաշտա բերվում թեզ՝ Մելիքբեկյանը ֆինանսավորելա ՖԱՖ-ին։ Միտքը իբր ուրիշա, բայց փորձը՝ հանրային լսարանին տողատակով մատակարարելնա։ ՈՒ էդ անումա մի մարդ, ով համարվելա մեր շարժման ընկեր կամ բարեկամ, ով հալածվելա Նեմեցից, դիմելա մեզ՝ «մի ակցիա արեք իմ համար», ում հրավիրել ենք մեր միջոցառումներին, ով ունի շատ ընկերներ ՖԱՖ-ում՝ մեկը ասենք ինձ, ով կարող էր զանգել հարցնել մեկնումեկիս «տղերք սենց բան կա՞»։ Բայց ապրում ենք նման ժամանակներում որտեղ իինչ ընկեր, այլ պաշտոոոն ու հեշտ փոող։ Ինձ զարմացնումա ուղղակի մի բան էդքան մարդու ոնց են պաշտոնները բաշխելու, մինիմում 7 ֆուտբոլի ֆեդերացիայա պետք լինելու հիմնել։
Ֆինանսավորելու մասով․ Որ պահին ՖԱՖ-ին ֆինանսավորեն, ՖԱՖ էլ չի լինելու կամ ես էլ չեմ լինի։ Վերջին ֆեդերացիայի հետ եղավ իդեալական համագործակցություն՝ ՀՖՖ-ՖԱՖ, այնպիսի համագործակցություն որի մասին կարելի էր երազել նեմեցի ժամանակահատվածում։ Ես առիթ չեմ ունեցել, դրա համար իմ շնորհակալությունը հիմա եմ հայտնում տարիուկես համագործակցության համար Արթուր Վանեցյանին և Արմեն Մելիքբեկյանին։
Համագործակցության շրջանակում ամենակարևորը պահվել է խոսքը, եղել են համատեղ միջոցառումներ՝ ուղված ֆուտբոլի զարգացմանը, հանդիպում ֆուտբոլիստների հետ կրիտիկական պահերին, տրիբունայում վիշկայի ստեղծում, որը նոր մակարդակի բերեց հավաքականին աջակցության պրոցեսը, վալանտյորություն, ավտոբուսային աջակցություն արտագնա որոշ խաղերին, որի ֆինանսավորման մասին խոսում է «ընկերը», որը ՈՒԵՖԱ-ով հաստատված ծրագիր է և փոխանցվել է ավտոբուսային ընկերության, տոմսերի զեղչային քաղաքականություն, պարբերաբար հանդիպումներ՝ քննարկելու առկա խնդիրները և այլն։
ՈՒ ամենազավեշտալին այն է, որ փորձ է արվում սլաքները թեքել Մելիքբեկյանի ուղությամբ, այնինչ մեր ուղիղ կապն ու ամբողջ պայմանավորվածությունները հիմնականում եղել են Արթուր Վանեցյանի հետ։ Թե ինչի համար է որոշ դեպքերում միակողմանի եղել, էդ հարցն արդեն մեզ ուղված չի։
2 բան կավելացնեմ․․ Իմացած եղեք՝ գիտենք բոլոորիդ՝ ձեր հրետանուց, մինչև զինվորներ, մեդիա համակարգողից, ՀԿ-ներով զբաղվող համակարգողներ։ Անհրաժեշտության դեպքում կռիվ ենք տալու հատ-հատ սաղիդ հետ, բայց վերարտադրություն, ֆոտբոլի կործանում թույլ չենք տալու։ Էդա ՖԱՖ-ի առաքելությունը։
Ժողովուրդ ջան, սիրելի Ֆուտբոլային մեծ ընտանիքի անդամներ, իմ ընկերներ, հասկանում եմ ձեր զզված, հիասթափված վիճակը, բայց եթե դուք ևս չեք ցանկանում մտնել ես կեղտոտ ֆուտբոլաքաղաքականություն, տանուլ ենք տալու բոլորս, հին բարքերի, խուժանության վերադարձից հետո, այլևս շատ երկար տարիներ ֆուտբոլային ավերակները վերակագնել չի լինելու ։ Հորդորս՝ պատրաստվեք վերջին բոյին դևի դեմ»։
# FAF, ՀՖՖ, Սերգեյ Ջանջոյան