Սեմեդուն մոտ է անգլիական ակումբ տեղափոխվելուն
«Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուն մոտ է «Վուլվերհեմպտոն» տեղափոխվելուն։
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» շատ մոտ են գործարքն ավարտին հասցնելուն։
Նիկոլո Սկիրայի տեղեկություններով էլ, անգլիական ակումբը սեպտեմբերի 19-ին նոր առաջարկ է կատարել կատալոնական ակումբին, որը կազմել է 38 մլն եվրո։ «Բլաուգրանասը» պատրաստ է ընդունել այդ առաջարկը։
Հաղորդվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստի գործակալը՝ Ժորժե Մենդեշը աշխատում է նաև խաղացողի անձնական պայմանագրի շուրջ։ Նշվում է, որ կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր։
Սպասվում է, որ «Բարսելոնան» սեպտեմբերի 20-ին կհայտարարի նաև Արթուրո Վիդալի՝ «Ինտեր» տեղափոխության մասին։
# Բարսելոնա, Ժորժե Մենդեշ, Նելսոն Սեմեդու, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ