Սելտան մեծ դժվարությամբ հաղթեց Պիկեին պատկանող ակումբին` դուրս գալով Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչ🎥
Դեկտեմբերի 14-ին մեկնարկեց Իսպանիայի գավաթի 1/32 եզրափակիչ փուլը։
«Սելտան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն` երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Անդդորայի» դեմ։
Վիգոյից ժամանած հյուրերը մեծ դժվարությամբ կարողաղան հաղթել կարգով ավելի ցածր թիմին` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Հանդիպման հիմնական ժամանակում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով. 14-րդ րոպեին «Սելտային» առաջ մղեց Խոսե Ֆոնտանը, իսկ 39-րդ րոպեին «Անդորրայի» պատասխան գոլը խփեց Ադրիա Վիլանովան։
Կողմերը հաղթողին որոշեցին լրացուցիչ ժամանակում, և երբ թվում էր` հանդիպումն ավարտվելու է ոչ-ոքի ու կտեղափոխվի 11-մետրանոց հարվածաշար, 118-րդ րոպեին Սանտի Մինան խփեց «Սելտայի» հաղթական գնդակը։
Այսպիսով, «Սելտան» նվաճեց Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր։
Հավելենք, որ «Անդորրան» պատկանում է «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեին, ով 2018 թ. դեկտեմբերին իր ընկերության` «Kosmos Holding»-ի միջոցով գնել է ակումբի բաժնետոմսերի 56%-ը։
Նշենք նաև, որ «Անդորրան» մարզում է Էդեր Սարաբիան, ով 2020 թ. ընգրկգած էր «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի մարզչական շտաբում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Էդեր Սարաբիա, Ժերար Պիկե, Իսպանիայի գավաթ, Սանտի Մինա, Սեգունդա Բ, Սելտա, ՖԿ Անդորրա