Սելտայի հարձակվողը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
«Սելտայի» հարձակվող Սանտի Մինան բռնաբարության մեղադրանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, ըստ դատախազության՝ 2017 թվականի հունիսի 16-ին մեղադրյալը, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Վալենսիայի» կազմում, մտել է իր ընկերոջ՝ Դավիդ Գոլդարի ֆուրգոն, երբ վերջինս այնտեղ է եղել մի կնոջ հետ։
Մինան այդ կնոջն ասել է, որ «շատ է իրեն հավանում» ու այդ կապակցությամբ պետք է «ինչ-որ բան անել»։
Տուժողը հրաժարվել է, ինչից հետո Մինան դուրս է եկել մեքենայից, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել է և սեռական ոտնձգություն կատարել նրա նկատմամբ։
Աղբյուրի փոխանցմամբ` դատարանի վճռով Սանտի Մինան դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։ Նա տուժողին կվճարի նաև 50 հազար եվրո փոխհատուցում։
Բացի դրանից, 26-ամյա ֆոււտբոլիստին 12 տարով արգելվել է տուժողին 500 մետրից ավելի մոտենալ։
Հաղորդվում է, որ գործի քննության ժամանակ Սանտի Մինան չի հերքել, որ սեռական հարաբերություն է ունեցել այդ կնոջ հետ, սակայն նա պնդում է, որ ամեն ինչ եղել է փոխադարձ համաձայնությամբ։
Նշվում է, որ իսպանացի ֆուտբոլիստը պատրաստվում է բողոքարկել դատարանի կայացրած վճիռը։
Հատկանշական է, որ Դավիդ Գոլդարը, ով այժմ հանդես է գալիս Սեգունդան ներկայացնող «Իբիցայի» կազմում, ազատվել է քրեական պատասխանատվությունից, սակայն նրա դեմ կա մասնավոր հայց. նրան մեղադրում են հանցագործությունը չկանխելու համար։
Հավելենք, որ Սանտի Մինան «Սելտայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 163 հանդիպում` դառնալով 42 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդ Գոլդար, Իբիցա, Լա-լիգա, Սանտի Մինա, Սեգունդա, Սելտա