Սելարայանի ֆանտաստիկ գոլը տուգանայինի իրացումից հետո?
Օրեր առաջ վերսկսվել է ՄԼՍ-ի 2020 թվականի խաղարկությունը որն անցկացվում է նոր ձևաչափով։ Մրցաշարը շրջանակում 17 թիմ բաժանվել են 4 խմբի և հետագայում կորոշեն մրցաշարի հաղթողին։
Այսօր՝ հուլիսի 12-ին՝ վաղ առավոտյան, «Կամալբուս Քրյուն» 4։0 հաշվով առավելության հասավ «Ցինցինատիի» նկատմամբ։
Հանդիպման 27-րդ «Կալամբուսի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրում տուգանային հարվածի իրավունք վաստակեց։ Գնդակին մոտեցավ Հայաստանի հավաքականի թեկնածու Լուկաս Սելարայանը, ով աջ եզրի ֆանտաստիկ հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ 49-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Գյասի Զարդեսին։ Նշենք, որ Սելարայանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում՝ փոխարինվելով 61-րդ րոպեին։
Նշենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Կալամբուս Քրյու» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին, իսկ մինչ այժմ նոր ակումբի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ