Սելարայանի տրանսֆերը հաստատվել է 📸
Արգենտիանական Լիգա Պրոֆեսիոնալը ներկայացնող «Բելգրանոն» հաստատել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապապաշտպան Լուկաս Սելարայանի տրանսֆերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
31-ամյա ֆուտբոլիստը Կորդովա քաղաքը ներկայացնող ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը։ Սելարայանը նոր ակումբում խաղալու է «10» համարի մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ «Բելգրանոն» Սելարայանի տրանսֆերի մասին հայտարարել էր դեռ դեկտեմբերի 27-ին, սակայն ընդամենը 3 օր անց ակումբը սոցիալական բոլոր հարթակներից և պաշտոնական կայքից հեռացրել է տրանսֆերը հաստատող հաղորդագրությունն ու լուսանկարները։ Տրանսֆերն իրավաբանական փաստաշրջանառության պատճառով չէր հաստատվել։
Սելարայանը 2023 թ. հուլիսից հանդես էր գալիս Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհում», 43 խաղում խփել 9 գոլ, կատարել 11 ասիստ։
Կիսապաշտպանը 2012-2016 թթ. արդեն խաղացել է «Բելգրանոյում»` 81 խաղում դառնալով 10 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ալ Ֆաթեհ, Բելգրանո, Լիգա Պրոֆեսիոնալ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, տրանսֆերներ