Սելարայանի հիանալի անցումն ու գոլը Վանկուվերի դեմ խաղում🎥
Մեկնարկեց ՄԼՍ-ի 2022 թ. առաջնությունը, որի կանոնավոր առաջնության առաջին խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Վանկուվերի» դեմ։
Տանտերերը հանդիպման մեծ մասում ունեին տոտալ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ Կալեբ Պորտերի սաները մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
«Կալամբուսի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև հայազգի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, ով 86-րդ րոպեին խփեց իր թիմի չորրորդ գոլը։
Նշենք, որ 29-ամյա կիսապաշտպանը 8-րդ րոպեին էլ դարձավ գոլային փոխանցման հեղինակ` օգնելով աչքի ընկնել Միգել Բերիին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Կալեբ Պորտեր, ՄԼՍ, Վանկուվեր