Սելարայանի 90+8-րդ րոպեին կատարած ասիստը Կալամբուսին փրկեց պարտությունից🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության 8-րդ խաղում «Կալամբուս Քրյուն» սեփական հարկի տակ մրցեց «Նյու Էնգլանդ Ռեվոլուշնի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Տանտերերը պարտությունից խուսափեց 90+8-րդ րոպեին. Լուկաս Սելարայանի կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Շոն Զավադսկին։
Այս ոչ-ոքիից հետո «Կալամբուսը» վաստակեց 14 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան գոտում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Նյու Էնգլանդ Ռեվոլուշնը», 17 միավորով, նույն գոտու առաջատարն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, ՄԼՍ, Նյու-Էնգլանդ Ռեվոլուշըն