Սելարայան. «Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել»
Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 7-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին հյուրընկալվելիս կմրցի Իսլանդիայի ընտրանու դեմ։
Խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը։
-Լուկաս, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։
-Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, գիտեմ, որ հայերը շատ համախմբված և պայքարող ժողովուրդ են։
-Ի՞նչ տպավորություն եք ստացել Հայաստանի հավաքականից:
-Ինձ թիմում բոլորը շատ լավ ընդունեցին։ Շատ լավ տպավորություններ ունեմ ֆուտբոլիստներից և մարզչական կազմից։ Հուսամ՝ կօգնեմ թիմին հաջողություններ գրանցել։
-Հասցրե՞լ ես արդյոք այս կարճ ժամանակահատվածում մտերմանալ թիմակիցներիդ հետ: Եթե այո, ապա ում։
-Թիմակիցներիցս շատերը տիրապետում են անգլերենին, և հաղորդակցման առումով որևէ խնդիր չի եղել։ Սկսեմ եմ ճանաչել նրանց, մտերմանալ նրանց հետ։
-Ինչպե՞ս ես պատկերացնում համագործակցությունդ թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
-Կաշխատեմ հնարավորինս լավ համագործակցել նրա հետ, և ամբողջ ուժերս կներդնեմ՝ ազգային թիմին օգնելու համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իսլանդիա-Հայաստան, Իսլանդիայի հավաքական, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական, ՀՖՖ