Սելարայան!!! Լուկասը հերթական գոլն է խփել Կալամբուսի կազմում🎥
Ամերիկյան ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Կալամբուս Քրյուն» հյուրընկալվելիս մրցել է «Նեշվիլի» դեմ. գրանցվել է 1:1 հաշիվը։
«Կալամբուսի» միակ գոլը 75-րդ րոպեին խփել է Հայաստանի հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը` բացելով խաղի հաշիվը։
Ցավոք, ընդամենը 2 րոպե անց «Նեշվիլի» ֆուտբոլիստները Հանի Մուխտարի խփած գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը` խուսափելով պարտությունից։
Նշենք, որ այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել հենց Լուկաս Սելարայանը։
Հավելենք, որ Լուկաս Սելարայանը ՄԼՍ-ի ընթացիկ կանոնավոր առաջնությունում մասնակցել է արդեն 28 հանդիպման և խփեց իր 8-րդ գնդակը։
«Կալամբոսն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 38 միավոր և ՄԼՍ-ի Արևելյան գոտում զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։
«Նեշվիլը», 49 միավորով, 2-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկաս Սելարայան, Կալամբուս Քրյու, Հայաստանի-հավաքական, Հանի Մուխտար, ՄԼՍ, Նեշվիլ