Սեբալյոս. «Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա» 📸/🎥
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսն Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Օսասունայից» կրած պարտությունից (1:2) հետո սոցցանցերում հրապարակում է արել.
«Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»։
29-ամյա ֆուտբոլիստն այդ հանդիպման 90-րդ րոպեին սխալ փոխանցում է կատարել, ինչից հետո «Օսասունան» գրոհ է զարգացրել` խփելով հաղթական գոլը։ Դարպասի գրավմամբ աչքի է ընկել Ռաուլ Գարսիան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
