Սարի. Ինձ դեռ համարում են եվրոգավաթների մակարդակին չհամապատասխանող մարզիչ
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարին կիսվել է Եվրոպայի լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղում «Սլավիայի» նկատմամբ տարած հաղթանակի և կիսաեզրափակիչ դուրս գալու մասին իր տպավորություններով:
«Սա Եվրոպայի լիգայում իմ 22-րդ հանդիպումն էր, դրանցից 18-ում ես հաղթել եմ: Բայց, մեկ է, ինձ դեռ համարում են եվրոգավաթների մակարդակին չհամապատասխանող մարզիչ:
Ես ցավում եմ «Նապոլիի» համար (վերջինս դուրս մնաց առաջնությունից՝ պարտվելով «Արսենալին»): Ես գիտեմ, նրանց համար ծանր էր, «Արսենալի» դեմ խաղալը հեշտ չէ:
Ես ուրախ եմ, որ ստիպված չեմ լինի հանդիպել «Նապոլիի» հետ «Սան Պաոլո» ստադիոնում, և դրա համար կան հազարավոր պատճառներ, բայց հիանալի կլիներ նրանց հետ հանդիպել չեզոք դաշտում և պայքարել լուրջ մրցանակի համար:
Մենք անցել ենք անհավանական ճանապարհ, բայց սա փլեյոֆն է, այստեղ դու կարող ես դուրս մնալ ցանկացած պահի:
Մեդիաները շատ են կենտրոնանում եվրոգավաթների վրա, բայց մարդիկ մոռանում են, որ ցանկացած դիպչելը դարպասաձողին կամ VAR-ի որոշում, կարող են քո դեմ լինել, և վերջ, դու դուրս մնացիր:»,- Սարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: