Սարգիս Հովսեփյան․ «Համակարգն է մեղավոր, որ ֆուտբոլիստները պարտվում են»?

Սարգիս Հովսեփյան․ «Համակարգն է մեղավոր, որ ֆուտբոլիստները պարտվում են»?

26/11/2019 - 17:48

Հայաստանի ազգային հավաքանի և «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը Tert.am-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է տարբեր թեմաներից․

«Բոլորը քննադատում եմ մեր տղաներին, բայց ինձ թվում է՝ ինչ-որ չափով բավական է, որովհետև քննադատությունը պետք է արդյունավետ լինի, եթե հենց այնպես՝ շատ վատ բառերով քննադատում ես ֆուտբոլիստին, ցանկացած մարդ, ոչ միայն մարզիկ, այդ քննադատությունը չի ընդունում, իսկ եթե տեղին ես քննադատում, նաև ֆուտբոլիստն է նայում, կարդում, ընդունում, իսկ մեր մոտ մարդիկ սովոր են հայհոյանքներով քննադատել: Ես դա չեմ ընդունում, միևնույն է, մեր տղաներն են խաղում, լինում է նաև պարտություն, ցանկացած երկիր էլ պարտվում է: Համակարգն է մեղավոր, որ ֆուտբոլիստները պարտվում են, իսկ մենք ամեն ինչ մոռացել ենք, թիրախավորում ենք նրանց ու քարկոծում ենք», -ասաց Սարգիս Հովսեփյանըՙ անդրադառնալով հավաքականի հասցեին հնչած քննադատություններին՝ Իտալիա-Հայաստան հանդիպմանը 9:0 հաշվով պարտվելուց հետո:

Շատերը կան, որ ուզում են օրինակ ՀՖՖ նախագահ դառնան, բայց ոնց նայում եմ, բոլորը քննադատում են, բայց այդ մարդիկ տեսլական պետք է ունենան, ընտրություն պետք է կատարենք, ես ընտրող եմ, բայց պետք է հասկանամ, թե մարդն ինչ տեսլական ունի: Գալիս, նստում են այդ աթոռին, ինչ ուզում, անում են, հետո ասում են՝ չստացվեց: Միգուցե ասեն մեզ, մենք էլ օգնենք, խորհուրդներ տանք, թե չէ մեկ անձը չի կարող ամեն ինչ ճիշտ անել: Ինչ վերաբերում է մեր վարչապետի ասածին, ապա դա մարզասերի ցանկություն է, ես էլ եմ ցանկանում , որ աշխարհի ընտրական խաղերին մեր հավաքականը դառնա աշխարհի չեմպիոն, դա որպես մարզասեր է ասել վարչապետը, իսկ որպես պրոֆեսիոնալ դա շատ, շատ-շատ բարդ է, քիչ հնարավոր է, եկեք մեկս մյուսին չխաբենք»,- ասել է Հովսեփյանը՝ խոսելով ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների մասին։

Դիտարկմանը, թե ՀՖՖ Ներքին աուդիտի և համապատասխանության կոմիտեի նախագահ, վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, օրինակ, խոսել է ավագի փոփոխության մասին, և, ինչպես գիտենք, Սարգիս Հովսեփյանն է այդ թևկապը փոխանցել Մխիթարյանին և հարցին, թե ի՞նչ կարծիք ունի այդ ամենի վերաբերյալ՝ Հովսեփյանն ասաց. «Ամեն մեկն իր կարծիքն ունի, բայց ես այդպես չեմ համարում, որովհետև Հենոն թե՛ որպես ֆուտբոլիստ, թե՛ կենցաղում ցույց է տվել, որ նա պետք է լինի մեր ավագը: Քանի նա խաղում է ֆուտբոլ, նա պետք է լինի մեր ազգային հավաքականի ավագը, որովհետև մարդն իր ֆուտբոլային կյանքով ցույց է տալիս, թե ինչ բարձունքների է հասել, որը հայկական ֆուտբոլում ոչ մեկի համար հասանելի չի եղել: Նրա ձեռքբերումները մեծ հաջողություն են, դա մեր համար պարծանք է: Հենոն շատ լավ ավագ ու լավ մարդ է: Դա կարծիք է, ինձ թվում է, որ Հենոն ուշադրություն չի դարձնի այդ կարծիքին, որովհետև ոչ պրոֆեսիոնալ կարծիք է, էմոցիաների արտահայտում է, ուղղակի»:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023