Սարգիս Ադամյանն առաջին գոլն է խփել Բրյուգեի կազմում🎥
Բելգիայի Պրո լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել է «Էյպենին»։
«Բրյուգեի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև հայազգի հարձակվող Սարգիս Ադամյանը, ով փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին։
28-ամյա հարձակվողը դրել է հանդիպման վերջակետը` 90-րդ րոպեին խփելով իր թիմի երրորդ գոլը։
Նշենք, որ Ադամյանը «Բրյուգեի» շարքերը համալրելուց հետո առաջին անգամ է դառնում գոլի հեղինակ։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բրյուգեն» վաստակեց 54 միավոր և Պրո լիգայի շրջանակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` առաջատար «Ունիոն Սենթ Ժիլուային» զիջելով 9 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիական Պրո Լիգա, Բրյուգե, Էյպեն, Ունիոն Սենթ Ժիլուա, Սարգիս-Ադամյան