Սարգիս Ադամյանի կրնկով կատարած ասիստն ու Լուկա Վալշմիդտի տպավորիչ գոլը Վոլֆսբուրգի դեմ խաղում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 2-րդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով զիջեց «Վոլֆսբուրգին»։
«Այծերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սարգիս Ադամյանը, ով փոխարինման դուրս եկավ 27-րդ րոպեին։
30-ամյա հարձակվողը 55-րդ րոպեին կրնկով փոխանցում կատարեց Լուկա Վալշմիտդին, ով էլ հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ` բացելով հաշիվը։
Հետագայում «գայլերը» բեկեցին հանդիպման ընթացքն ու կամային հաղթանակ տոնեցին։
Ավելացնենք, որ «Քյոլնը» պարտվել է մեկբարկային երկու խաղում էլ և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, Սարգիս-Ադամյան, Վոլֆսբուրգ, Քյոլն