Սարգիս Ադամյանի գոլը Նեյմիգենի դեմ խաղում🎥
«Քյոլնը» 2022/23 մրցաշրջանի մեկնարկից առաջ վերջին ընկերական հանդիպումն անցկացրեց` մրցելով հոլանդական Էրեդիվիզիան ներկայացնող «Նեյմիգենի» դեմ։
Շտեֆեն Բաումգարտի սաները որևէ շանս չտվեցին մրցակցին` ջախջախելով 5:0 հաշվով։
«Այծերի» երրորդ գոլը 46-րդ րոպեին խփեց թիմի նորեկ Սարգիս Ադամյանը։
Նշենք, որ «Քյոլնի» կազմից դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա հարձակվող Թիմ Լեմպերլեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Օնդրեյ Դուդան ու Լինթոն Մայնան։
Հավելենք, որ արդեն հուլիսի 30-ին «Քյոլնը» պայքարը կսկսի Գերմանիայի գավաթի շրջանակում և հյուրընկալվելիս կմրցի Երկրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Յան Ռեգենսբուրգի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Սարգիս-Ադամյան, Քյոլն