Սապոնարա․ «Բալոտելին ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի նվաճի Ոսկե գնդակը»
«Լեչչեի» կիսապաշտպան Ռիկարդո Սապոնարան խոսել է «Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի մասին․
«Հաշվի առնելով Կակայի կարիերան՝ կարող եմ ասել, որ լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևէ խաղացել եմ։
«Միլանում» ես խաղացել եմ Մարիո Բալոտելիի հետ։ Ես շարունակում եմ պնդել, որ Բալոտելին ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի նվաճի «Ոսկե գնդակը»»,- Սապոնարայի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։
Նշենք, որ Սապոնարան Կակայի և Բալոտելիի հետ «Միլանում» հանդես է եկել 2013/14 մրցաշրջանում։
# Բրեշիա, Լեչչե, Կակա, Մարիո-Բալոտելի, Միլան, Ոսկե-գնդակ, Ռիկարդո Սապոնարա