Սաուլի տարօրինակ գրառումը․ իսպանացին նոր ակումբ կունենա՞
«Ատլետիկո Մարդիդի» կիսապաշտպան Սաուլ Նիգեսը Twitter-ի իր օգտահաշվում տարօրինակ գրառում է կատարել։ 25-ամյա կիսապաշտպանը իսպաներենով և անգլերենով կատարել է հետևյալ գրառումը․
«Ուշադրությո՜ւն։ Ցանկանում եմ կարևոր հայտարարություն անել»,- գրել է Սաուլը՝ տեղադրելով լուսանկար, որի վրա գրված է եղել, որ 3 օր հետո կհայտարարի, թե որ ակումբի կազմում է շարունակելու կարիերան։
Սակայն, ինչպես տեղեկացնում է La Sexta-ն, այդ գրառումն ամենայն հավանականությամբ կապված է կիբերհարձակման հետ և կատարվել է ցանցահենների կողմից։ Այդ կարծիքին են նաև մադրիդյան ակումբի բազմաթիվ օգտատերեր, բայց, աղբյուրի փոխանցմամբ, մադրդիյան ակումբը չի բացառում խաղացողի հեռանալն այլ ակումբ։
Նշենք, որ 25-ամյա կիսապաշտպանի «հնդկացիների» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, իսկ նրա հրաժարագինը կազմում է 150 մլն եվրո։
# Ատլետիկո Մադրիդ, Սաուլ Նիգես