«Սաութհեմփթոնն»անհավանական comeback է արել «Լեսթերի» դեմ խաղում 🎥
Անգլիայի Չեմպիոնշիփի 32-րդ տուրում «Սաութհեմփթոնը» «Քինգ Փաուեր» ստադիոնում հյուրընկավելիս 4:3 հաշվով թրիլերային հաղթանակ է տարել «Լեսթերի» նկատմամբ։
«Աղվեսները» առաջին խաղակեսից հետո Դիվայն Մուկասայի, Փաթսոն Դաքայի և Աբդուլ Ֆաթավուի գոլերի շնորհիվ հաղթում էին 3:0 հաշվով։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «սրբերը» բեկեցին հանդիպման ընթացքն ու անհավանական comeback արեցին։
Հյուրերից մեկական գոլ խփեցին Ռոս Ստյուարտը, Ջեք Սթիվենսը, Ռայան Մենինգն ու Շի Չառլզը։ Վերջինն իր թիմի համար հաղթանակ կորզեց 90+6-րդ րոպեին։
«Սաութհեմփթոնը» 46 միավորով 9-րդ տեղ բարձրացավ, «Լեսթերը» 32 միավորով 21-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml