Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի հարձակվողի շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը🎥
Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Ալ Ադալահին»։
Տանտերերի կազմից 17-րդ րոպեին շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոմարինիոն` բացելով հանդիպման հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Ռոմարինիո, Սաուդյան Արաբիայի առաջնություն