Սաուդյան Արաբիայի կառավարությունը Գալաթասարային և Ֆեներբախչեին արգելել է դաշտ դուրս գալ Աթաթուրքին նվիրված մարզաշապիկներով
Դեկտեմբերի 29-ին` Երևանի ժամանակով 21:45-ից սկսած` Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Պարկ Ալ Ավալ» մարզադաշտում պետք է կայանար Թուրքիայի Սուպերգավաթի «Գալաթասարայ» – «Ֆեներբախչե» հանդիպումը, սակայն այն չեղարկվել է։
Բանն այն է, ինչպես տեղեկացնում է BBC -ն, Սաուդյան Արաբիայի կառավարությունը ակումբներին արգելել է դաշտ դուրս գալ Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին նվիրված մարզաշապիկներով։
Բացի այդ, արգելվել է մարզադաշտում է հնչեցնել Թուրքիայի պետական օրհներգը։
Երկու ակումբի ֆուտբոլիստները, իմանալով այդ ամենը, որոշել են չմասնակցել հանդիպմանը և մնացել են հյուրանոցում, ինչի պատճառով դրա մեկնարկից 10 րոպե առաջ այն չեղարկվել է։
Հաղորդվում է, որ «Ֆեներբախչեն» պետք է դաշտ դուրս Աթաթուրքի` «Խաղաղություն տանը խաղաղություն է ամբողջ աշխարհում» խոսքերով գրությամբ մարզաշապիկով։
«Գալաթասարայի» մարզաշապիկի վրա էլ պետք է գրված լիներ Աթաթուրքի հետևյալ խոսքերը.
«Երջանիկ է նա, ով ասում է` ես թուրք եմ»։
Նշվում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարության արգելքից հետո կողմերին չի հաջողվել համաձայնության հասնել, ինչից հետո «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստները որոշել են վերադառնալ Ստամբուլ։
Հանդիպումը հետագայում այլ վայրում անցկացնելու վերաբերյալ որևէ տեղեկություն չի հաղորդվում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գալաթասարայ, Թուրքիայի Սուպերգավաթ, Սաուդյան Արաբիա, Ֆեներբախչե