Սանչոյի տրանսֆերից գումար կվաստակի նաև Ման Սիթին
Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Յունայթեդը» Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի համար բանակցություններ է վարում «Բորուսիա Դորտմունդի» հետ։
Ինչպես տեղեկացնում է The Times-ը, այդ տրանսֆերից գումար կվաստակի նաև «Մանչեսթեր Սիթին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ երբ Սանչոն «Սիթիից» տեղափոխվում էր «Բորուսիա Դորտմունդ», մանկունյական ակումբի ղեկավարները նրա պայմանագրում մտցրին մի կետ, ըստ որի, նրա հաջորդ վաճառքից «Սիթիին» է բաժին հասնելու գումարի 15%-ը։
Հայտնի է, որ դորտմունդյան ակումբը խաղացողի վաճառքից ցանկանում է ստանալ 120 մլն եվրո, և եթե «ՄՅՈՒ»-ն վճարի պահանջվելիք գումարը, ապա «քաղաքաբնակներն» այդ տրանսֆերից կվաստակեն մոտ 15 մլն եվրո։
Հատկանշական է, որ «Յունայթեդն» ու «Բորուսիան» դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել, քանի որ մանկունյական ակումբը 120 մլն եվրոն պատրաստ է վճարել միայն մաս-մաս, իսկ այդ տարբերակը ձեռնտու չէ գերմանական ակումբի համար։
Հիշեցնենք, որ Ջեյդոն Սանչոն 2017 թվականի ամռանն է 8 մլն եվրոյի դիմաց «Սիթիից» տեղափոխվել «Բորուսիա»։
# Բորուսիա-Դորտմունդ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Ջեյդոն-Սանչո, տրանսֆերներ