Սանյոլ․ «ԱԱ-2006 թվականի եզրափակչից հետո Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները Զիդանի դեմ էին տրամադրված»

Սանյոլ․ «ԱԱ-2006 թվականի եզրափակչից հետո Ֆրանսիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները Զիդանի դեմ էին տրամադրված»

12/05/2020 - 13:14

«Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Վիլի Սանյոլը Sport1-ին տված հարցազրույցում պատմել է, որ ԱԱ-2006 թվականի եզրափակիչում պատրվելուց հետո Ֆրանսիայի հավքաքականի բոլոր ֆուտբոլիստները տրամադրված են եղել Զինեդին Զիդանի դեմ։ Հիշեցնենք, որ այդ խաղում Ֆրանսիայի հավաքականը 11 մետրանոց հարվածաշարով պարտվել է Իտալիայի հավաքականին, իսկ Զինեդին Զիդանը հանդիպման 110-րդ րոպեին Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար հեռացվել է խաղադաշտից։

«Եզրափակչից հետո, միանաշանակ, բոլորս սթրեսի ենթրկվեցինք։ Եզրափակչից հետո բոլոր ֆուտբոլիստները տրամադրված էին Զիդանի դեմ, քանի որ այն, ինչ նա արեց դաշտում, անընդունելի էր։ Ֆուտոբոլը թիմային խաղ է և պետք է միշտ հարգել թիմակիցներին։

Եզրափակչից հետո մենք սկսեցինք շատ չշփվել, ինչպես առաջ էր։ Մենք երկար ժամանակ չէինք խոսում եզրափակչից հետո։ Քիչ շփվելու պատճառներից մեկն էլ այն էր, որ Զիդանը հանդես էր գալիս «Ռեալում», իսկ ես՝ «Բավարիայում», իսկ նա սկսեց հանդես չգալ հավաքականում՝ ավարտելով կարիերան։

2008 թվականին ես նրան հրավիրեցի հարսանիքիս, սակայն նա չկարողացավ ներկա լինել խնջույքին։ Մենք հանդիպեցինք հաջորդ օրը, և ամեն ինչ հարթվեց։ Այժմ մենք շփվում ենք, ինչպես նախկինում էր»,- հիշել է Սանյոլը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023