Սանկտ Պետերբուրգը, հնարավոր է, զրկվի ՉԼ եզրափակիչն անցկացնելու իրավունքից

Սանկտ Պետերբուրգը, հնարավոր է, զրկվի ՉԼ եզրափակիչն անցկացնելու իրավունքից

22/02/2022 - 15:47

Բրիտանական միանգամից երկու պարբերականներ Mirror-ն ու Daily Star-ը, տեղեկություն են տարածել այն մասին, որ Ռուսաստանը, հնարավոր է զրկվի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչն ընդունելու իրավունքից, որը տեղի է ունենալու մայիսի 28-ին` Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» մարզադաշտում։

Ըստ աղբյուրների` հիմնական պատճառը, որը կարող է ստիպել ՈւԵՖԱ-ին փոխել մրցաշարի եզրափակիրի անցկացման վայրը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճող հակամարտությունն է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքնիշխանության ճանաչման շուրջ:

Հաղորդվում է, որ ՈՒԵՖԱ-ն լրջորեն հետևում է Ռուսաստանի և Ուկրաինայի շփման գոտում կատարվող իրարդարձություններին՝ անհրաժեշտության դեպքում արտակարգ իրավիճակների պլան մշակելու նպատակով:

Նշվում է, որ եթե, ի վերջո, անհրաժեշտություն լինի տեղափոխել հանդիպման անցկացման վայրը, ապա այն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Լոնդոնում` «Ուեմբլի» մարզադաշտում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023