Սան Մարինոն պատմական հաղթանակ տարավ` նվաճելով Ազգերի լիգայի C դիվիզիոնի ուղեգիր 🎥
Ազգերի լիգայի D դիվիզիոնի առաջին խմբի վերջին` 6-րդ տուրում, Սան Մարինոյի հավաքականը մրցակցի դաշտում մրցեց Լիխտենշտեյնի դեմ։
Հանդիպումը բավական անակնկալ ընթացք ու ավարտ ունեցավ. Սան Մարինոն կարողացավ 3:1 հաշվով կամային հաղթանակ տանել։
Լիխտենշտեյնցիներին 40-րդ րոպեին առաջ մղեց Արոն Զելեն, սակայն երկրորդ խաղակեսում հյուրերը շոկի ենթարկեցին մրցակցին ու երեք գնդակ ուղարկեցին Բենջամին Բուխելի պաշտպանած դարպասը։
Հյուրերի գոլերը խփեցին Լորենցո Լացարին, Նիկոլա Նանին և Ալեսանդրո Գոլինուչին։
Ռոբերտո Չևոլի գլխավորած հավաքականը վաստակեց 7 միավոր, խմբում գրավեց առաջին տեղը և նվաճեց Ազգերի լիգայի C դիվիզիոնի ուղեգիր։ Լիխտենշեյնը մնաց 2 միավորով, եզրափակեց խումբը, զբաղեցրեց երրորդ տեղը, մնաց D դիվիզիոնում։ Խմբում 6 միավորով երկրորդ տեղը գրավեց Ջիբրալթարը, որը կմասնակցի փլեյ-օֆֆ-ի։
Վերջում հավելենք, որ Սան Մարինոյի հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ արտագնա խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Լիխտենշտեյնի հավաքական, Ռոբերտո Չևոլի, Սան Մարինոյի հավաքական