Սամպդորիան հետաքրքրվում է Նայնգոլանով
«Ինտերի» կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանը մոտ է ակումբից հեռանալուն:
Ինչպես հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, 30-ամյա կիսապաշտպանով հետաքրքրվում է «Սամպդորիան», բայց խաղացողը ցանկանում է վերադառնալ «Կալյարի», որի կազմում նա հանդես էր գալիս 2010-2014 թվականներին:
Բելգիացին արդեն իր գործակալի հետ քննարկել է իր հնարավոր տրանսֆերի հարցը նախքին ակումբ: Այժմ ակումբներին պետք է բանակցություններ վարել գործարքի պայմանները համաձայնեցնելու համար:
Ա սերիայի անցած մրցաշրջանում անցկացրած 29 հանդիպումներում Նայնգոլանը խփել է 6 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում: