Սամուել Էտո’Օ. Ազարը պետք է նվաճի Ոսկե գնդակը
«Բարսելոնայի» նախքին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն խոսել է «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի մասին:
«Ազարը պետք է նվաճի «Ոսկե գնդակը»:
Նրան այնքան էլ շատ չեն գնահատում, բայց հիմա նա աշխարհի լավագույն ակումբներից մեկում է, և բոլորի հայացքները հառված են նրա վրա:
Նա մակարդակով մոտ է Մեսսիին և ես հուսով եմ, որ «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը նա կմոտենա ոչ 100%-անոց մարզավիճակում»,- Էտո’Օ-ի խոսքերն է մեջբերում Marca-ն: