Սալերնիտանայի կենաց-մահու պայքարը շարունակվում է` միավորներ խլելով Ատալանտայից🎥
Իտալական Ա սերիայի 35-րդ տուրի վերջին խաղում հետնապահների թվում ընթացող «Սալերնիտանան» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։
Սալերնոն ներկայացնող ակումբը բավական երկար ժամանակ 1:0 հաշվով հաղթում էր մրցակցին. 27-րդ րոպեին աչքի էր ընկել Էդերսոն Լոուրենսոն։
Այդուհանդերձ, բերգամասկներին հաջողվեց 88-րդ րոպեին խփել պատասխան գնդակն ու ոչ-ոքի կորզել. գոլի հեղինակ դարձավ Մարիո Պաշալիչը։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո «Սալերնիտանան» վաստակեց 26 միավոր և զբաղեցնում է 18-րդ հորիզոնականը։
Դավիդե Նիկոլայի թիմը շարունակում է կենաց-մահու պայքար մղել` տեղն Ա սերիայում պահպանելու համար ու 17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Կալյարիին» զիջում է 2 միավոր, որի համեմատ էլ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Նռնագույնները» մայիսի 5-ին 20-րդ տուրից հետաձգված խաղում մրցելու են «Վենեցիայի» դեմ։
«Ատալանտան», 56 միավորով, 8-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Դավիդե Նիկոլա, Մարիո Պաշալիչ, Սալերնիտանա