Սալայի մահվան դիմաց Քարդիֆը հսկայական փոխհատուցում է պահանջում Նանտից
Անգլիական Չեմպիոնշիփում հանդես եկող «Քարդիֆ Սիթին» ցանկանում է 110 մլն եվրո փոխհատուցում ստանալ «Նանտից»` արգենտինացի նախկին հարձակվող Էմիլիանո Սալայի մահվան դիմաց։
Դեռևս 2019 թ. հունվարին Սալան 15 մլն ֆունտի դիմաց պետք է «Նանտից» տեղափոխվեր «Քարդիֆ», որն այդ ժամանակ հանդես էր գալիս Պրեմիեր լիգայում։
Քարդիֆում բուժզննում անցնելուց հետո Սալան վերադարձավ Նանտ` նախկին խաղընկերներին հրաժեշտ տալու և անհրաժեշտ իրերը տեղափոխելու համար։
Սալան Քարդիֆ պետք է վերադառնար Piper PA-46 Malibu մասնավոր ինքնաթիռով, սակայն հունվարի 21-ին այն վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով արգենտինացի ֆուտբոլիստն ու 59-ամյա օդաչու Դևիդ Այբոթսոնը զոհվեցին, ում դիերը հայտնաբերվեցին միայն փետրվարի 7-ին։
2022 թ. օգոստոսին Լոզանի Սպորտային արբիտրաժային դատարանը «Քարդիֆին» պարտադրեց տրանսֆերի դիմաց «Նանտին» վճարել 5.3 մլն ֆունտ, քանի որ Սալան արդեն գրանցված է եղել որպես Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստ։
Հատկանշական է, որ նախատեսված 15 մլն ֆունտը «Քարդիֆ Սիթին» պետք է վճարեր փուլ առ փուլ, և առաջի փուլով նախատեսված է եղել հենց 5.3 մլն ֆունտ։
Այդուհանդերձ, «Քարդիֆը» մինչ օրս չի վճարել այդ գումարը և փորձում է «Նանտից» ավելի խոշոր փոխհատուցում ստանալ արգենտինացի ֆուտբոլիստի համար դիմաց։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Ուելսի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը դիմել է Նանտի Կոմերցիոն դատարան` տեղի ակումբից Սալայի մահվան դիմաց պահանջելով 110 մլն եվրո փոխհատուցում։
Աղբյուրի փոխանցմամբ` «Քարդիֆը» դատական գործընթաց է սկսել և պահանջում է այն որպես բարոյական վնասի փոխհատուցում։
Բացի դրանից, վալիական ակումբն այդ ամենը հիմնավորում է 2018/19 մրցաշրջանում Պրեմիեր լիգայից դուրս մնալու փաստով և Էմիլիանո Սալայի հավանական տրանսֆերային արժեքի աճով։
Նշվում է, որ «Նանտը» ստեղծված իրավիճակում հանգստություն է պահպանում և վստահ է, որ «Քարդիֆն» այս դատական քաշքշուկն սկսել է, որպեսզի ձգձգի նախատեսված 5.3 մլն եվրոյի վճարումը։
Հավելենք, որ Էմիլիանո Սալան «Նանտի» կազմում հանդես է եկել 2015-19 թթ.` անցկարած 133 խաղում դառնալով 48 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էմիլիանո Սալա, Նանտ, Չեմպիոնշիփ, Քարդիֆ