Սալահն ու Ալիսոնը հերոսանում են. Լիվերպուլը կանգնեցրեց Ման. Սիթիին` հաղթելով «քաղաքաբնակներին»🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը» մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Հանդիպման ընթացքում ընդամենը մեկ դարպասի գրավում արձանագրվեց. 76-րդ րոպեին «Լիվերպուլին» հաղթանակ պարգևեց Մոհամեդ Սալահի խփած միակ գոլը։
Նշենք, որ եգիպտացի վինգերին գոլային փոխանցում կատարեց դարպասապահ Ալիսոն Բեկերը։
Այսպիսով, Յուրգեն Կլոպի թիմը հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 13 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։
«Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկության շրջանակում կրեց առաջին պարտությունը, մնաց 23 միավորով և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալիսոն Բեկեր, ԱՊԼ, Լիվերպուլ, Մանչեսթեր-Սիթի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ