Սալահը հերոսանում է` ծանրագույն հաղթանակ պարգևելով «Լիվերպուլին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մեծ դժվարությամբ կոտրեց «Բարնլիի» դիմադրությունը` հաղթելով 1:0 հաշվով։
Մերսիսայդյան գրանդի հաղթական գոլը 90+5-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 100-տոկոսանոց արդյունք ունի առաջնությունում և 12 միավորով առաջին տեղում է։ «Բարնլին» 3 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am