Սալահը` Ռեալի դեմ հանդիպման մասին. «Հուսով եմ` ռևանշի կհասնենք»
«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալ Մադրիդի» դեմ կայանալիք հանդիպման մասին.
«Ես այնպես եմ հիշում «Ռեալի» դեմ նախորդ եզրափակիչը, կարծես այն երեկ լիներ։ Մենք լավ ենք պատրաստվել և հուսով եմ` ռևանշի կհասնենք»,- եգիպտացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ 2017/18 մրցաշրջանում նույնպես «Լիվերպուլն» ու «Ռեալը» միմյանց դեմ հանդիպել են Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Այդ խաղում Սալահը վնասվածքի պատճառով փոխարինվեց 31-րդ րոպեին, իսկ «Լիվերպուլը» պարտվեց 1:3 հաշվով։
Հավելենք, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին` Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ