Սալահը լրագրողների վարկածով ճանաչվել է Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Ինչպես տեղեկացնում է Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի պաշտոնական կայքը, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայի տարվա լագագույն ֆուտբոլիստ։
29-ամյա ֆուտբոլիստը ստացել է ձայների 48%-ն` առաջ անցնելով Կևին դե Բրույնեից («Մանչեսթեր Սիթի») և Դեկլան Ռայսից («Վեսթ Հեմ»)։
Նշենք, որ Սալահն արդեն երկրորդ անգամ է լրագրողների վարկածով ճանաչվում Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։
Առաջին անգամ այդ մրցանակին եգիպտացի ֆուտբոլիստն արժանացել էր 2018 թվականին։
Հավելենք, որ Մոհամեդ Սալաը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 31 խաղում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Նա առաջնության լավագույն ռմբարկուն և ամենաշատ ասիստ կատարած ֆուտբոլիստն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դեկլան-Ռայս, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մոհամեդ-Սալահ