Սաարբրյուկենի հեքիաթն ավարտվեց?
Երեկ՝ հունիսի 9-ին, մեկնարկեց Գերմանիայի գավաթի 2019/20 խաղարկության կիսաեզրափակիչ փուլը։
Գերմանական չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սաարբրյուկենը» անսպասելիորեն հասել էր մրցաշարի կիսաեզրափակիչ, սակայն չկարողացավ ևս մեկ սխրանք գործել՝ դուրս գալով նաև եզրափակիչ։
«Սաարբրյուկենը» կիսաեզրափակչի շրջանակում մրցեց Լևերկուզենի «Բայերի» դեմ։ Պետեր Բոսի սաները հյուրընկալվելիս երեք անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ 11 տարի անց դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։
Խաղի մեծ մասում «ասպիրինայիններն» ունեին տարածքային և խաղային մեծ առավելություն, ինչն էլ օգնեց ապահովել խաղի արդյունքը։ Հանդիպման մեկնարկային 20 րոպեում հյուրերը երկու գնդակի առավելության ստացան․ 11-րդ րոպեին աչքի ընկավ Մուսա Դիաբին, իսկ 19-րդ րոպեին՝ Լուկաս Ալարիոն, ինչից հետո հյուրերը վերահսկում էին խաղի ընթացքը։ 58-րդ րոպեին էլ փոխարինման դուրս եկած Կարիմ Բելարաբին դրեց հանդիպման վերջակետը։
Կիսաեզրափակիչ մյուս խաղը կկայանա այսօր՝ հունիսի 10-ին։ «Բավարիան» սեփական հարկի տակ կմրցի «Այնտրախտի» դեմ։ Խաղի մեկնարկը նախատեսված է 22։45։
# DFB-Pokal, Բայեր Լևերկուզեն, Լուկաս Ալարիո, Կարիմ Բելարաբի, Մուսա Դիաբի, Պետեր Բոս, Սաարբրյուքեն