Ռոնալդուի անհավանական նվաճումը սոցցանցերում
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ սոցցանցերում ունի արդեն 1 միլիարդից ավելի հետևորդ.
«Մենք պատմություն կերտեցինք. 1 միլիարդ հետևորդ։ Սա ավելին է, քան պարզապես թիվ։ Դա վկայում է մեր ընդհանուր կրքի, էներգիայի, խաղի հանդեպ սիրո և այլնի մասին:
Մադեյրայի փողոցներից մինչև աշխարհի ամենամեծ ստադիոններ` ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի և ձեզ համար, և հիմա մենք միլիարդ ենք ու միասին։
Դուք ինձ հետ եք եղել ամեն քայլափոխի, բոլոր վերելքների ու անկումների ընթացքում: Այս ճանապարհը մերն է, և մենք միասին ցույց ենք տվել, որ սահմաններ չկան այն ամենի համար, ինչին կարող ենք հասնել:
Շնորհակալ եմ ինձ հավատալու, աջակցելու և կյանքիս մի մասնիկը լինելու համար։ Լավագույնը դեռ առջևում է, և մենք կշարունակենք պայքարել, հաղթել և միասին պատմություն կերտել»,- գրել է Ռոնալդուն սոցցանցերում։
Նշենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը սոցիալական ցանցերից Instagram-ում ունի 639,61մլն, Facebook-ում` 170,5 մլն, X-ում (նախկին` Twitter)` 113,2 մլն, Youtube-ում` 60,5 մլն, KuaiShou-ում` 9,3 մլն, իսկ Weibo-ում` 7,5 մլն հետևորդ։
Հատկանշական է, որ 39-ամյա ֆուտբոլիստը Instagram-ում և Facebook-ում պատմության մեջ ամենաշատ հետևորդ ունեցող մարդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Facebook, Instagram, X, Youtube, Կրիշտիանու-Ռոնալդու