«Ռոման» Ռանիերիին փոխարինելու չորս տարբերակ է դիտարկում
2024/25 մրցաշրջանի ավարտին «Ռոմայում» մարզչական փոփոխություն տեղի կունենա։
Sky Sport–ի տեղեկություններով` «ջալոռոսին» ներկայիս գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին փոխարինելու համար դիտարկում է չորս թեկնածու` Սեսկ Ֆաբրեգասին («Կոմո»), Ստեֆանո Պիոլիին («Ալ Նասր»), Ֆրանչեսկո Ֆարիոլիին («Այաքս») և Պատրիկ Վիեյարյին («Ջենոա»)։
73-ամյա Ռանիերին հայտնել է, որ մրցաշրջանի վերջում լքելու է պաշտոնն ու ավարտելու է մարզչական կարիերան։ Նա իրեն փոխարինելու հարցում նախապատվությունը տալիս է Ֆաբրեգասին.
«Ֆաբրեգասը լուրջ մակարդակի կհասնի, նա համապատասխանում է բարձրակարգ ակումբներին»,- ասել է Ռանիերին իսպանացի մասնագետի մասին։
Այդուհանդերձ, հռոմեական ակումբն այս պահին նախընտրում է հրավիրել ավելի փորձառու Ստեֆանո Պիոլիին։
Ռանիերին նախորդ տարվա նոյեմբերին է կարիերայում երրորդ անգամ գլխավորել «Ռոման»։ Ակումբը նրա գլխավորությամբ Ա սերիայի վերջին 18 խաղերում անպարտելի է և 34-րդ տուրից հետո 60 միավորով 6-րդ տեղում է։ «Ջալոռոսին» Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող չորրորդ տեղը զբաղեցնող «Յուվենտուսից» հետ է 2 միավորով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Կլաուդիո Ռանիերի, Պատրիկ Վիերա, Ռոմա, Սեսկ Ֆաբրեգաս, Ստեֆանո Պիոլի, Ֆրանչեսկո Ֆարիոլի