Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղում ջախջախել է Բելառուսին🎥
Ռուսաստանի հավաքականը Մինկսում ընկերական հանդիպում է անցկացրել Բելառուսի թիմի դեմ։
Հանդիպման մեծ մասում ռուսներն ունեին խաղային առավելություն և մրցակցին ջախջախեցին 4:0 հաշվով։
Վալերի Կարպինի թիմից դուբլի հեղինակ է դարձել Ֆյոդոր Չալովը, մեկական գոլ էլ խփել են Կոնստանտին Տյուկավինն ու Իվան Օբլյակովը։
Ռուսները վերջին երեք ընկերական խաղերում մրցակիցներին հաղթել են ընդհանուր 16:0 հաշվով։ Բացի Բելառուսի դեմ վերոնշյալ խաղից, Ռուսաստանը 8:0 հաշվով առավելության է հասել Կուբայի, 4:0` Սերբիայի նկատմամբ։
Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի հավաքականը 2022 թ. փետրվարից հեռացված է ՖԻՖԱ-ի ու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ Ռուսները պաշտոնական վերջին հանդիպումն անցկացրել են 2021 թ. նոյեմբերի 14-ին` ԱԱ-2022-ի որակավորման փուլի 10-րդ տուրում 0:1 հաշվով պարտվելով Խորվաթիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելառուսի հավաքական, ընկերական-հանդիպումներ, Իվան Օբլյակով, Կոնստանտին Տյուկավին, Ռուս-ուկրաինական պատերազմ, Ռուսաստանի հավաքական, Վալերի Կարպին, Ֆյոդոր Չալով