Ռուսական հեղինակավոր ակումբը հետաքրքրված է Մխիթարյանի ծառայություններով
«Ռոմայի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում։
Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb–ը` հղում կատարելով Tuttosport-ին, Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է «Սպարտակ Մոսկվան»։
Համաձայն աղբյուրի` «Ռոման» չի ցանկանում նոր պայմանագիր կնքել 32-ամյա ֆուտբոլիստի հետ, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
Արդեն հունվարի 1-ից սկսած` Մխիթարյանը ցանկացած ակումբի հետ կարող է ինքնուրույն բանակցություններ վարել և հռոմեական ակումբից հեռանալ ազատ գործակալի կարգավիճակով։
Հաղորդվում է, որ հայազգի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մեծ հավակնություններ ունի «Սպարտակը»։
Այդուհանդերձ, Match TV-ի տեղեկություններով, Մխիթարյանը հետաքրքրված չէ «Սպարտակ» տեղափոխությունով, քանի որ նպատակ ունի կարիերան շարունակել Ա սերիայում։
Հատկանշական է, որ Հենրիխ Մխիթարյանի անունը լրջորեն առնչվում է նաև «Կրասնոդարի» հետ։ «Ցլերի» սեփականատեր Սերգեյ Գալիցկին պատրաստ է հայազգի ֆուտբոլիստին կարիերայից հետո ակումբում աշխատանք առաջարկել։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. սեպտեմբերից, որի մարզաշապիկով մինչ այս պահն անցկացրել է 96 հանդիպում` դառնալով 26 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Հենրիխ-Մխիթարյան, Ռոմա, Սերգեյ Գալիցկի, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա, տրանսֆերներ