Ռուսական երկու ակումբ հետաքրքրված են Բիչախչյանի ծառայություններով
Սլովակիան ներկայացնող «Ժիլինայի» հայազգի կիսապաշտպան Վահան Բիչախչյանն ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հնարավոր է, փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Sports.ru-ն` հղում կատարելով Championat.com-ին, 21-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ռուբինն» ու Մոսկայի ԲԿՄԱ-ն։
«Բիչախչյանը հայտնվել է այդ երկու ակումբների ուշադրության կենտրոնում։ Առաջիկայում, հնարավոր է, նրանք բանակցություններ սկսեն «Ժիլինայի» հետ»,- նշել է երկու ակումներին մոտ կանգնած աղբյուրը։
Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» գույները պաշտպանում է 2017 թ. ի վեր և մինչև այժմ ակումբի կազմում անցկացրել է 58 հանդիպում` դառնալով 13 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԲԿՄԱ, Ժիլինա, Հայաստանի-հավաքական, Ռուբին, Վահան Բիչախչյան, տրանսֆերներ