Ռուբեն Նևեշի` անկյունայինից կատարած ուղիղ հարվածով խփած ֆանտաստիկ գոլը 🎥
Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 19-րդ տուրում «Ալ Հիլալը» մրցակցի դաշտում ոչ-ոքի (2:2) գրանցեց «Ալ Քադիսիայի» հետ։
Հյուրերից 8-րդ րոպեին անկյունայինից կատարած ուղիղ հարվածով ֆանտաստիկ գոլ խփեց Պորտուգալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը` բացելով հաշիվը։
28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 23 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 ասիստ։
«Ալ Հիլալը» 46 միավորով առաջին տեղում է, «Ալ Քադիսիան»` 40 միավորով 4-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml