Ռոնալդո․ «Սանչեսի դռները միշտ բաց են Վայլադոլիդում»
Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն, ով այժմ համարվում է իսպանական Լա լիգան ներկայացնող «Վայլադոլիդ» ակումբի գլխավոր բաժնետերը, իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Ալեքսիս Սանչեսի մասին, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ինտերի» կազմում։
«Սանչեսը խաղացել է այնտեղ, որտեղ հասցրել է։ Եթե նա չկարողանա հարմարվել «Ինտերին», ապա «Վայլադոլիդի» դռները միշտ բաց են նրա առջև»,- նշել է Ռոնալդոն, ում խոսքերը մեջբերել է Sempre Inter-ը։
Չիլիացի հարձակվողը «Ինտերի» շարքերը համալրել է ընթացիկ մրցաշրջանի ամռանը, իսկ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում 31-ամյա մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Ալեքսիս-Սանչես, Ինտեր, Ռոնալդո, Վալյադոլիդ