Ռոնալդուն ցանկանում է, որ իրեն «կնքեն» Յունայթեդի հանդերձարանի առաջատար
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկն ակումբի մի շարք ֆուտբոլիստների հետ առանձնազրույց է ունեցել` քննարկելով մի շարք հարցեր։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 63-ամյա մասնագետը զրուցել է Կրիշտիանու Ռոնալդուի, Բրունո Ֆերնանդեշի, Պոլ Պոգբայի և Մարկուս Ռեշֆորդի հետ։
Աղբյուրին հաջողվել է պարզել, թե Ռոնալդուն ինչ է քննարկել Ռանգնիկի հետ։
Բանն այն է, որ 37-ամյա ֆուտբոլիստը գերմանացի մարզչին ասել է,որ ցանկանում է` ակումբի մյուս ֆուտբոլիստներն իրեն «կնքեն» ու ճանաչեն որպես հանդերձարանի առաջատար։
Հավելենք, որ Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 29 հանդիպում` դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրունո Ֆերնանդեշ, Կրիշտիանու-Ռոնալդու, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Պոլ-Պոգբա, Ռալֆ Ռանգնիկ